Սիրիայում հայազգի զինվոր է զոհվել

Սիրիայում հայազգի զինվոր է զոհվել

11:15 12 Հլս, 2018

Սիրիայում ահաբեկչական խմբավորումների դեմ մարտերում զոհվել է սիրիական բանակի հայազգի զինվոր Հայկ Օքադիշյանը: Այս մասին թվիթերյան իր էջում հուլիսի 9-ին գրել է սիրիահայ լրագրող Գևորգ Ալմասյանը:

«Տեղադրում եմ սիրիական բանակի հայազգի զինվոր Հայկ Օքադիշյանի հուղարկավորության տեսանյութը: Նա պաշտպանել է Սիրիան ահաբեկիչներից, մասնակցել է հայ համայնքի պաշտպանությանը: Շատ հայեր են զոհվել սիրիական բանակի շարքերում մարտնչելիս, այդ թվում և իմ ընկերները», — Twitter-ում գրել է Գերմանիայում բնակվող լրագրողը:

Ինչպես երևում է վերջինիս հրապարակած տեսանյութում, Հայկ Օքադիշյանի հուղարկավորության ժամանակ դագաղը պատված է եղել Սիրիայի և Հայաստանի դրոշներով:

loading...