Ինձ ոչ ոք չի ծեծել, ես հավի ճուտ չեմ, որ ծեծեն. Վյաչեսլավ Հարությունով (տեսանյութ)

Ինձ ոչ ոք չի ծեծել, ես հավի ճուտ չեմ, որ ծեծեն. Վյաչեսլավ Հարությունով (տեսանյութ)

20:45 11 Հլս, 2018

«Այսօր, ես տիկին Իվետայի հարցազրույցն եմ լսել, որից ճիշտն ասած զարմացած եմ մնացել, թե ինչի մասին է խոսքը։ Լրագրողները հարցնում են, թե Վյաչեսլավ Հարությունովի առաջին տված ինչ-որ ցուցմունքից, կամ ինչ-որ բանից Գագոն, կամ Էդոն իրա վրա ձեռք են բարձրացրել, դուք որտեղից ե՞ք դա կարդացել, որտեղ ե՞ք լսել կամ ումից ե՞ք լսել։ Այդ ամենը բոլորը սուտ է»: Այս մասին, այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Վյաչեսլավ Հարությունովը, պնդելով, թե շրջանառվող տեղեկությունները, իբրև իրեն սպառնացել են, որ այլ հայտարարություններ անի, իրականությանը չեն համապատասխանում:

Նրա պնդմամբ՝ ինքը Գագիկ Ծառուկյանի հետ շատ մտերիմ է և նույնիսկ ընտանիքներով են մտերմություն անում։

Հարությունովը կրկին անգամ շեշտեց, որ որևէ ծեծ չի եղել Օլիմպավանում և հավելեց. «Գագոյի ու իմ մեջ արդեն տարիների  ախպերություն կա: Պարոն Ծառուկյանը իմ երեխուն իրա երեխու նման պահել է, սիրել է, ամեն հարց լուծել է, ամեն բան արել է իմ երեխու համար»:

Նրա խոսքով՝ նեղված է եղել այն պատճառով, որ որդին երկու տարի է գտնվում է արտերկրում, իսկ նրա ընտանիքը՝ Հայաստանում:

«Ես վաղը գնալու եմ ու ամեն ինչը սկզբից մինչև վերջ պատմեմ քննիչին: ՀՔԾ-ում շարունակելու եմ պնդել, որ ինձ ծեծի չեն ենթարկել: Տենց բան չկա ժողովուրդ ջան, ձեր ցավը տանեմ: Դուք մի հատ Գագոյի ապրածը նայեք, նրա ով լինելը, նա իրեն թույլ կտա՞ մարդու վրա ձեռք բարձրացնի: Դա նույնիսկ աբսուրդային է հնչում, վերջ ի վերջո մարդը դեպուտատ է, բարերար և հազար աղքատ օջախների է օգնում: Ինձ ոչ ոք չի ծեծել, ես հավի ճուտ չեմ, որ ծեծեն»,- ասաց Հարությունովը:

Մանրամասները՝ տեսանյութում:

loading...