Կանայք տգեղ տղամարդկանց ստիպում են ավելի շատ գումար ծախսել. գիտնականներ

Կանայք տգեղ տղամարդկանց ստիպում են ավելի շատ գումար ծախսել. գիտնականներ

19:35 11 Հլս, 2018

Արեւմտյան Օրեգանոյի համալսարանի գիտնականները հարցում են անցկացրել 590 մարդու շրջանում՝ ցուցադրելով լուսանկարներ, որոնցում մի քանի տղամարդ էր պատկերված, որոնց հետ որոշ կանայք կամուսնանային: Հետազոտողները պարզել են, որ տղամարդիկ, որոնց արտաքին տեսքը կանանց համար այդքան էլ գրավիչ չէ, պետք է ավելի մեծ չափի մատանիյով ամուսնության առաջարկ անեին՝ որպես արտաքին տեսքի յուրատեսակ «փոխհատուցում», գրում է Life-ը՝ վկայակոչելով Daily Mail-ը:

Գիտնականները պարզել են, որ իրենց ավելի գրավիչ համարող կանայք ավելի թանկ նվերներ եւ տղամարդկանց կողմից այս կամ այն գործողությունների ավելի վառ դրսեւորումներ են ակնկալում: Ընդ որում, զուգընկերոջ արտաքին տեսքն այդքան էլ մեծ նշանակություն չի ունեցել. մի քանի տարվա աշխատավարձի չափով խոշոր քարով մատանին թույլ կտար կանանց աչք փակել ընտրյալի արտաքին տեսքի վրա:

Սայայն սիրած կնոջը թանկարժեք մատանիով «գնելը» երջանիկ ամուսնական կյանք չի երաշխավորում. 2014 թվականին Էմորիի համալսարանի գիտնականները պարզել էին, որ որքան ավելի թանկ է  մատանին, որ տղամարդը նվիրում է ամուսնանալիս, այդքան հավանականությունն ավելի մեծ է, որ զույգը շատ արագ կբաժանվի:

loading...