Խոշոր վթար Կոտայքի մարզում. 56-ամյա վարորդը BMW-ով մխրճվել է երկաթբետոնե ցուցանակի մեջ, հետո հայտնվել ձորում

Խոշոր վթար Կոտայքի մարզում. 56-ամյա վարորդը BMW-ով մխրճվել է երկաթբետոնե ցուցանակի մեջ, հետո հայտնվել ձորում

19:15 11 Հլս, 2018

Կոտայքի մարզում խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Այսօր՝ հուլիսի 11-ին ժամը 15։40-ի սահմաններում Կոտայքի մարզի Արզական գյուղի բնակիչ՝ 56-ամյա Ղազար Աթանիսյանը իր վարած BMW մակնիշի 21 ՍR 112 համարանիշի ավտոմեքենայով Երեւան-Սեւան ավտոճանապարհի 39-րդ կմ հատվածում՝ Հրազդանի վարչական տարածքում, դեպի Սեւան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե կոնստրուկցիայով տեղադրված «Հրազդան» ցուցանակին եւ հայտնվել ձորակում՝ բախվելով հաստաբուն ծառին։ Այս մասին տեղեկանում ենք shamshyan.com-ից:

Բախման հետեւանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել, սակայն այդ պահին նշված հատվածով անցնող մի քաղաքացի իր մեքենայից կրակմարիչով մարել է այն եւ դուրս բերել վիրավորին:

Աղբյուրի տեղեկություններով՝ հիվանդանոց է տեղափոխվել վարորդի համագյուղացին՝ 50-ամյա Սարո Խլղաթյանը։

Փաստի առիթով նյութեր են նախապատրաստվում։

loading...