Փաշինյանը հանդիպել է ունեցել Քարնեգի կենտրոնի փորձագետների եւ ԵՄ պաշտոնյաների հետ

Փաշինյանը հանդիպել է ունեցել Քարնեգի կենտրոնի փորձագետների եւ ԵՄ պաշտոնյաների հետ

19:03 11 Հլս, 2018

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ հուլիսի 11-ին հանդիպում է ունեցել Քարնեգի կենտրոնի փորձագետների և Եվրամիության պաշտոնյաների հետ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության թվիթերյան էջից:

Նիկոլ Փաշինյանն իր ելույթում ներկայացրել է Հայաստանի ժողովրդավարական զարգացման իր տեսակետը, երկրում տեղի ունեցող փոփոխությունները:

Վարչապետը պատասխանել է նաեւ Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականության, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման վերաբերյալ ներկաների հարցերին:

loading...