Խնդիրներ՝ պոտենցիայի հետ․ ինչպես վերականգնել տղամարդկային ուժը

Խնդիրներ՝ պոտենցիայի հետ․ ինչպես վերականգնել տղամարդկային ուժը

13:16 17 Հլս, 2018

Տղամարդկային ամենալուրջ ու միեւնույն ժամանակ ամենազգայուն խնդիրներից է պոտենցիայի նվազումը։ Տղամարդիկ սա չափազանց ծանր ու ցավոտ են տանում, չեն ցանկանում խոստովանել ոչ իրենց, ոչ այլոց, որ նման խնդրի հետ են բախվել։

Տղամարդկանց մոտ սեռական ֆունկցիաների խանգարումը կարող է պայմանավորված լինել մի շարք գործոններով՝ սթրեսներից մինչեւ սեռավարակներ։ Յուրաքանչյուր պարագայում անհրաժեշտ է անմիջապես բժշկի դիմել՝ պատճառը պարզելու եւ խնդիրը վերացնելու համար։

Տղամարդիկ սովորաբար սեռական խնդիրներ են ունենում 40-ից 60 տարեկան հասակում։ Սակայն վերջերս այս խնդիրը խիստ երիտասարդացել է։

Պոտենցիայի նվազման նշաններն են՝

սեռական ակտի հանդեպ հետաքրքրության նվազում կամ բացակայում

թույլ էրեկցիա կամ դրա բացակայություն առավոտյան կամ սեռական հարաբերություններից առաջ

սեքսի ընթացքում էրեկցիայի անհետացում։

Տղամարդկային պոտենցիան հաճախ նվազում է անկանոն սեռական կյանքի արդյունքում։ Այդպես է լինում հատկապես 30 տարեկանից հետո։ Մասնագետները վաղուց ապացուցել են, որ սեռական զսպումը խիստ վնասում է պոտենցիային։ Իսկ ահա պարբերական սեքսը բարելավում է էրեկցիան, բարձրացնում սերմնահեղուկի որակը։

Բացի այդ, էրեկցիայի նվազում նկատվում է հետեւյալ դեպքերում՝

Տղամարդկանց սեռական օրգանների քրոնիկ հիվանդություններ

Սեռավարակներ, որոնց մասին տղամարդն անգամ կարող է գլխի չընկնել,

Սթրես, լարվածություն, գերհոգնածություն, անքնություն

Ալկոհոլի եւ ծխախոտի չարաշահում

Նստակյաց կյանք, անկանոն սնունդ

Ավելորդ քաշ

Սեռական ֆունկցիայի թուլացման պատճառ կարող է դառնալ նաեւ զուգընկերների անհամատեղելիությունը։

Ինչպես արդեն նշեցինք, պոտենցիայի թուլացման առաջին իսկ նշանների դեպքում պետք է դիմել մասնագետի՝ պարզելու պատճառը։ Բժիշկը պետք է փորձի հասկանալ՝ խնդիրը հոգեբանական է, թե ֆիզիկական, եւ միայն դա պարզելուց հետո է անհրաժեշտ համապատասխան միջամտություն անել, համապատասխան դեղամիջոցներ նշանակել։

Այս դեպքում խիստ կարեւոր է նաեւ բժշկի ու հիվանդի փոխադարձ վստահությունը։

loading...