ԱԱ-2018․ Խորվաթիա — Անգլիա

ԱԱ-2018․ Խորվաթիա — Անգլիա

17:45 11 Հլս, 2018

Խորվաթների և անգլիացիները պայքարն իր գագաթնակետին հասավ Եվրո-2008-ի որակավորման փուլում։ Այն ժամանակ խորվաթները Զագրեբում 2 անպատասխան գնդակ ուղարկեցին Սթիվ Մաքլարենի գլխավորած հավաքականի դարպասը։ Բայց ամենադրամատիկը «Ուեմբլիում» կայացած պատասխան հանդիպումն էր, երբ Խորվաթիան արդեն ապահովել էր Եվրոպայի առաջնության եզրափակիչ ի փուլի ուղեգիրը, իսկ Անգլիային մեկ միավորն էլ բավարար կլիներ Ավստրիա և Շվեյցարիա մեկնելու համար։ Խորվաթներն արտագնա խաղում հաղթեցին 3։2 հաշվով և խմբից պայքարը շարունակեցին Խորվաթիան և Շվեյցարիան։ Անգլիացի երկրպագուները լավ են հիշում այդ խաղը։ 10 տարի անց նոր սերունդը վրեժխնդիր լինելու հնարավորություն ունի։

Մոսկվայի «Լուժնիկի» ստադիոնում կտրվեն շատ հարցերի պատասխաններ։ Խորվաթիան վստահորեն հաղթահարելով խմբային փուլի արգելքը, 1/8 և քառորդ եզրափակիչներում դժվարությամբ շարժվեց առաջ։ Դանիայի և Ռուսաստանի հավաքականներին խորվաթները հաղթեցին միայն հետխաղյա 11 մետրանոցներով։

Անգլիան հետխաղյա վիճակախաղի օգնությանը դիմեց միայն 1/8 եզրափակիչում տեղի ունեցած Կոլումբիայի հետ պայքարում։ Քառորդ եզրափակիչում Գարեթ Սաութգեյթի թիմը խնդիրներ չունեցավ շվեդների հետ՝ 2։0։

Կիսաեզրափակիչ խաղին կարող են չմասնակցել Դանիել Սուբաշիչը և Շիմե Վրսալկոն։ Անգլիայից հարցականի տակ է Ջորդան Հենդերսոնի մասնակցությունը։

Հիշեցնենք, որ այս զույգի հաղթողը եզրափակիչում խաղալու է Ֆրանսիայի հետ։ Խորվաթիա — Անգլիա հանդիպումը տեղի կունենա հուլիսի 11-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 22։00-ին։

loading...