Բակո Սահակյանը քաղաքական հարցերով հանդիպումների շարք է սկսել

Բակո Սահակյանը քաղաքական հարցերով հանդիպումների շարք է սկսել

16:30 11 Հլս, 2018

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն, այսօր՝ հուլիսի 11-ին, սկսել է քաղաքական, հասարակական, կրթության, մշակույթի, առողջապահության, արտադրական ենթակառուցվածքների, գյուղատնտեսության եւ այլ ոլորտների ներկայացուցիչների հետ ներքաղաքական եւ արտաքին հարցերի շուրջ հանդիպումների շարք:

Նույն օրը երկրի ղեկավարը հանդիպում է ունեցել Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության մի խումբ ներկայացուցիչների հետ՝ ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանի գլխավորությամբ:

loading...