Կարսում հայկական եկեղեցիներից մեկը վերստին ենթարկվել է գանձագողերի ավերածություններին

Կարսում հայկական եկեղեցիներից մեկը վերստին ենթարկվել է գանձագողերի ավերածություններին

11:16 11 Հլս, 2018

Կարսում գանձագողերը փորել են հայկական պատմական եկեղեցին, որի պատերին չքանդված մաս չի մնացել:

Ինչպես հաղորդում է Akunq.net-ը, թեեւ տարածված հայտարարության մեջ չի նշվումեկեղեցու անունը, սակայն խոսքն ամենայն հավանականությամբ վերաբերում է Կարմիր վանքին կամ Դպրեւանքին:

Կարս քաղաքից մոտ 13 կմ հեռավորության վրա գտնվող Մեզրա գյուղի եկեղեցին ենթարկվել է գանձ որոնողների ավերածություններին: Նշվում է, որ եկեղեցու պատերը քանդված են, իսկ ներսի հատվածը և շուրջը բազմաթիվ փոսեր են փորված:

 Գանձախույզերի կողմից ավերված այս եկեղեցին լիովին անհետանալու վտանգի տակ է գտնվում:

loading...