YouTube-ը գործարկում է տեսանյութը «ինկոգնիտո» ռեժիմում դիտելու գործառույթ

YouTube-ը գործարկում է տեսանյութը «ինկոգնիտո» ռեժիմում դիտելու գործառույթ

22:43 10 Հլս, 2018

YouTube-ը գործարկում է տեսանյութը «ինկոգնիտո» ռեժիմում դիտելու գործառույթ, հայտնում է RNS-ը։ Դեռեւս գործառույթը հասանելի է միայն Android-ով աշխատող սմարթֆոններում։ «Վիդեոհոսթինգը սկսել է գործառույթը թեստավորել մայիսին, իսկ այսօր այն գործարկում է բոլոր օգտատերերի համար»,-հայտնում է պարբերականը։

Թարմացման թողարկումից հետո «Հաշիվ» («Учетная запись») հատվածում կհայտնվի «Միացնել ինկոգնիտո ռեժիմը»։ Այս ռեժիմում հասանելի կլինեն  միայն «Գլխավոր» եւ «Թրենդի մեջ» բաժինները։ Նոր գործառույթը թողարկելու համար անհրաժեշտ է ձեռքով թարմացնել Google Play հավելվածը կամ սպասել ավտոմատ թարմացման։

loading...