Հրաշալի ֆուտբոլիստ է, տեխնիկապես հարուստ և շատ տաղանդավոր. Բրենդան Ռոջերսը՝ Մխիթարյանի մասին

Հրաշալի ֆուտբոլիստ է, տեխնիկապես հարուստ և շատ տաղանդավոր. Բրենդան Ռոջերսը՝ Մխիթարյանի մասին

22:45 9 Հլս, 2018

Շոտլանդական «Սելթիկ»-ի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսն, որը նախկինում անգլիական «Լիվերպուլ»-ի մարզիչն էր, խոսել է Հայաստանի ազգային հավքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պատասխանելով լրագրողներից մեկի այն հարցին, որ ժամանակին, երբ նա մարզում էր անգլիական «Լիվերպուլ» ակումբը, հետաքրքրված է եղել Հայաստանի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով՝ Ռոջերսը պատասխանեց.

«Այո, ես խոսել եմ Մխիթարյանի հետ 2014 թվականին և բավականին երկար զրույց ենք ունեցել: Այդ ժամանակ նա ֆիզիկապես պատրաստ չէր Պրեմիեր լիգայում խաղալու համար և որոշել էր տեղափոխվել Դորտմոււնդի «Բորուսիա»: Նա հրաշալի ֆուտբոլիստ է, արագ, տեխնիկապես հարուստ և շատ տաղանդավոր»:

loading...