Հայտնի է Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզչի անունը

Հայտնի է Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզչի անունը

20:30 9 Հլս, 2018

Ֆուտբոլի Իսպանիայի ազգային թիմի նոր գլխավոր մարզիչը Լուիս Էնրիկեն է:

Այս մասին հայտարարել է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան: Պայմանագրի մանրամասները դեռևս հայտնի չեն:

Մինչ այս Իսպանիայի հավաքականի մարզչի պաշտոնը զբաղեցնում էր Խուլեն Լոպետեգեն, ով հեռացվեց աշխարհի առաջնության մեկնարկից մեկ օր առաջ:

Էնրիկեն մարզչական աշխատանքը սկսել է 2008 թվականից: 2008-2011 թվականներին իսպանացին մարզել է «Բարսելոնա»-ի երկրորդ թիմը: Այնուհետև՝ 2014-2017 թվականներին մարզել է «Ռոմա»-ն, «Սելթիկ»-ը և «Բարսելոնա»-ի առաջին թիմը:

Ֆուտբոլիստի կարիերայի ընթացքում Էնրիկեն խաղացել է «Ռեալ»-ում, «Բարսելոնա»-ում:

loading...