Գավառ քաղաքից 21 կմ դեպի արեւմուտք 3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Գավառ քաղաքից 21 կմ դեպի արեւմուտք 3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

17:30 9 Հլս, 2018

Այսօր՝ հուլիսի 9-ին, տեղական ժամանակով ժամը 15:58-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 11:58-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.340 եւ արեւելյան երկայնության 44.870 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքից 21 կմ արեւմուտք), օջախի 12 կմ խորությամբ, 2.4 մագնիտուդով երկրաշարժ:

ԱԻՆ-ից հայտնում են, որ ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 3 բալ:

loading...