Իրավունք չունեմ իմ որդու մասին ավելի հոգ տանել, քան մյուս զինվորների. Նիկոլ Փաշինյան

Իրավունք չունեմ իմ որդու մասին ավելի հոգ տանել, քան մյուս զինվորների. Նիկոլ Փաշինյան

14:48 9 Հլս, 2018

Հպարտության զգացողություն ունեմ: Այսօր՝ հուլիսի 9-ին, Կենտրոնական հավաքակայանում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով փաստին, որ այսօր բանակ է զորակոչվում նաեւ իր որդին՝ Աշոտ Փաշինյանը:

Դիտարկմանը, թե ինչ մտահոգություններ ունի, որ որդին ցանկություն է հայտնել ծառայությունն անցկացնել հենց Արցախում, Փաշինյանը պատասխանեց. «Ոչ ավել, քան մեր բանակի մյուս զինվորների կապակցությամբ ունեցած մտահոգությունը, ոչ ավել, ոչ պակաս: Այդ առումով կարծում եմ՝ ի պաշտոնե իրավունք չունեմ իմ որդու մասին ավելի հոգ տանել, քան մյուս զինվորների»:

Ինչ վերաբերում է դիտարկմանը, որ նախկինում շատ բարձրասիճան պաշտոնյաների որդիներ չեն ծառայել բանակում, ՀՀ վարչապետն արձագանքեց. «Ես չէի ասի, որ նախկինում ոչ մի պաշտոնյայի որդի չի ծառայել, մենք հիմա այդ ինֆորմացիայի ստուգման փուլում ենք, կտեսնենք: Այս պահին չեմ ուզում պաշտոնապես որեւէ պնդում անել»:

loading...