Մշակույթի նախարարությունը հայտարարություն է տարածել

Մշակույթի նախարարությունը հայտարարություն է տարածել

12:00 7 Հլս, 2018

Մշակույթի նախարարությունը հայտարարություն է տարածել նախարարության ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպություններին ամրացված դահլիճների վարձա­կալության գումարների չափերի վերաբերյալ.

ՀՀ մշակույթի նախարարի 2017 թվականի մայիսի 2-ի N 246-Ա հրամանով սահմանվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպություններին ամրացված դահլիճների վարձա­կալության գումարների չափերը:

ՀՀ մշակույթի նախարարի 2018 թվականի հունիսի 25-ի N 334-Ա հրամանով կատարվել է փոփոխություն, որի համաձայն սահմանվել է դահլիճների վարձակալության գումարների չափերի փոփոխություն: Նշված հրամանով հանձնարարվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների տնօրեն­ներին` մշակութային, կրթական, գիտական, մարզական, սոցիալական միջոցառումներ իրականացնող անձանց դահլիճները տրամադրել հավելվածում սահմանված վարձակալության գումարների չափերից ոչ պակաս և ոչ ավել գումարով: Ինչպես նաև հրամանով սահմանվել է, որ դահլիճները կարող են տրամադրվել հավելվածում սահմանված չափերից ցածր և բարձր գումարով միայն Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի համաձայնութ­յամբ:

Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հուլիսի 1-ից: Հրամանի գործողությունը չի տարածվում Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների կողմից տրամադրված դահլիճների վարձակալության այն պայմանագրերի վրա, որոնք կնքվել են մինչև սույն հրամանի ուժի մեջ մտնելը:

loading...