Քննարկվել են հարկերից խուսափելու դեպքերը և հարկային եկամուտների նպատակները

Քննարկվել են հարկերից խուսափելու դեպքերը և հարկային եկամուտների նպատակները

18:15 6 Հլս, 2018

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը հուլիսի 4-ին ընդունել է Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության ղեկավար Մարթին Գրոթեի գլխավորած պատվիրակությանը:

ՊԵԿ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր: Անդրադարձ է եղել, մասնավորապես, ԱՄՀ-ի առաքելության հիմնական նպատակներին և ՀՀ ՊԵԿ խնդիրներին, այդ թվում՝ հարկային եկամուտների նպատակներին և հարկերից խուսափելու դեպքերին:

Քննարկվել են նաև ՀՀ ՊԵԿ մարտահրավերները՝ կապված ԵՄ-ի նկատմամբ Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման հետ: Անդրադարձ է եղել սեփականության հարկման ոլորտում Պետական եկամուտների կոմիտեի դերին ու հարկային հաշվետվությունների ներկայացման ձևերի պարզեցման խնդիրներին:

Կոմիտեի նախագահը դրական է գնահատել ԱՄՀ պատվիրակության համագործակցությունը հարկային և մաքսային ոլորտներում՝ հույս հայտնելով, որ նախաձեռնած բարեփոխումները շարունակական կլինեն:

loading...