Դավիթ Տոնոյանն այցելել է Նախիջեւանի հետ ՀՀ սահմանագոտի․ նախարարի խոսնակ

Դավիթ Տոնոյանն այցելել է Նախիջեւանի հետ ՀՀ սահմանագոտի․ նախարարի խոսնակ

16:15 6 Հլս, 2018

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր՝ հուլիսի 6-ի առավոտյան այցելել է ՀՀ հարավ արեւմտյան սահմանագոտի (Նախիջեւանյան հատված)։ Այս մասին ֆեյբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Զորամիավորման հրամանատարության հետ նախարար Տոնոյանը մարտական դիրքերում քննարկել է սահմանային իրավիճակը, մարտական ծառայությանը վերաբերող հարցեր եւ ոչ միայն։

Դավիթ Տոնոյանը հանդիպման ավարտին պարգեւատրել է մարտական խնդիրները փայլուն կատարած զինծառայողներին»,- գրել է նա:

loading...