«Շարունակեք նույն ոգով». Պաշտպանության նախարարն այցելել է N զորամաս

«Շարունակեք նույն ոգով». Պաշտպանության նախարարն այցելել է N զորամաս

13:10 6 Հլս, 2018

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հուլիսի 5-ին այցելել է զինված ուժերի N զորամաս:

ՊՆ-ից հայտնում են, որ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է անձնակազմին Սահմանադրության օրվա կապակցությամբ եւ շնորհակալություն հայտնել բարեխիղճ ծառայության, առաջադրված ուսումնամարտական խնդիրներն ամենայն պատասխանատվությամբ ու գերազանց կատարելու համար: Դավիթ Տոնոյանը շեշտել է, որ սահմանադրական կայունության, խաղաղության պահպանման եւ պետականության ամրապնդման առաջին ու գլխավոր երաշխիքը հայոց բանակն է՝ մարտական պատրաստականության բարձր աստիճան ունեցող սպաներով ու զինվորներով: 

Հաշվի առնելով առկա մարտահրավերներն ու ժամանակակից մարտ վարելու սկզբունքները, ինչպես նաեւ այն, որ հակառակորդի սանձարձակ գործողությունները կանխելու միակ գրավականը բանիմաց ու պատրաստված զինուժն է, պաշտպանության նախարարը զորամասի անձնակազմին հորդորել է այսուհետ եւս նույն ոգով ու նորարարական գաղափարներով շարունակել ֆիզիկական ու մարտական պատրաստության ամրապնդմանը, տարաբնույթ վարժանքերի միջոցով մարտավարամասնագիտական հմտությունների կատարերագործմանը միտված  միջոցառումները:

Դավիթ Տոնոյանը պատասխանել է նաեւ զինծառայողներին հետաքրքրող հարցերին եւ վստահեցրել, որ նրանց սոցիալական եւ ծառայողական խնդիրները գտնվում են ինչպես պաշտպանական գերատեսչության, այնպես էլ երկրի ղեկավարության ամենօրյա ուշադրության կենտրոնում:

loading...