Օսիպյանը ոստիկանության Սևանի բաժնի պետ է նշանակել

Ոստիկանության պետ Վալերի Օսիպյանն այսօր՝ հուլիսի 4-ին, հրամաններ է ստորագրել:

Օսիպյանի հրամանով ոստիկանության գնդապետ Սուրիկ Ջանիկյանը ազատվել է ոստիկանության Չարենցավանի բաժնի պետի պաշտոնից:

ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Ս. Ջանիկյանը նշանակվել է ոստիկանության Սեւանի բաժնի պետ:

Օսիպյանի մեկ այլ հրամանով ոստիկանության Նաիրիի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Աշոտ Ներսիսիյանը, ով աշխատում էր նույն բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ:

ԱՎԵԼԻՆ