Մահացել է սիրված երգչուհի Նադեժդա Սարգսյանը

Մահացել է սիրված երգչուհի Նադեժդա Սարգսյանը

20:45 2 Հլս, 2018

Քիչ առաջ Նաիրի Բժշկական Կենտրոնում մահացել է սիրված երգչուհի ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Նադեժդա Սարգսյանը:

Նշենք, որ ծանր հիվանդության պատճառով երգչուհի Նադեժդա Սարգսյանն այսօր Նաիրի բժշկական կենտրոնում էր գտնվում՝ վերակենդանացման բաժանմունքում։

Հիշեցնենք, որ  այս շրջանում Նադեժդա Սարգսյանի դուստրը՝ երգչուհի Էմմին, Հայաստանում է։ Instagram-ի իր էջում երգչուհին վերջերս հուզիչ գրառում էր արել ` մոր առողջական վիճակի մասին:

Image may contain: one or more people, flower, plant and child

«Երևի Աստված ինձ շատ է սիրում, որ հենց դու ես իմ մայրը: Այդքան ուժեղ, բարի, գեղեցիկ, մարդասեր, ուրախ, պայքարող, սիրող և սիրվող: Քեզ խնդրում եմ, ապրիր հենց ինձ համար! պայքարիր ու հաղթահարիր: Դժվարությունը քեզ համար չի! 4-րդ կարգի քաղցկեղն էլ կյանքի վերջ չի»:

Ամիսներ առաջ` մոր տարեդարձի օրը, Էմմին ևս մեկ գրառում էր կատարել. «Ես ու պապաս միշտ վախեցել ենք մի բանից՝ առանց քեզ մնալուց: Երբ մանուկ էի, աղոթում էի, վերջում ասում՝ Աստված ջան, թող մամաս ու պապաս միշտ կողքիս լինեն: Առանց գիտակցելու, որ պետք էր աղոթել նրանց առողջ լինելու համար։ Բոլորը քեզ ասում են անհաղթելի, նպատակին հասնող, ջղային, խիստ եւ պահանջկոտ, բաց այս ամենը դու օգտագործել ես ուրիշների շահերի համար, ծանոթ-անծանոթներին երազանքներին հասցնելու եւ ուղղակի ձեռք մեկնելու նպատակով: Ոչ մի վայրկյան չհանձնվես ու չթուլանաս ու երբեք չմոռանաս՝ ով ես դու: Դու ուժեղ կին ես, դու Նադեժդա Սարգսյանն ես!»։

Հիշեցնենք, որ Նադեժդա Սարգսյանը երկար տարիներ  պայքարում էր քաղցկեղի դեմ։

Նադեժդա Սարգսյանը 1971 թվականին ավարտել է Հայֆիլմի կինոդերասանի ստուդիան, 1992 թվականին՝ Մոսկվայի թատերարվեստի ինստիտուտը։ 1973-1978 թթ.` «Սերպանտին» վոկալ-գործիքային անսամբլի: 1978-1987 թթ. եղել է Հայաստանի պետական էստրադային նվագախմբի մենակատար, 1988-1992 թթ՝ «Հայեր» անսամբլի եւ մշակութային կենտրոնի գեղարվեստական ղեկավար, միաժամանակ՝ «Էնի Բի» պրոդյուսերական կենտրոնի տնօրեն, «Դո-ռե-մի» մրցույթի եւ վոկալ ստուդիայի հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար: 2003 թվականից՝ Երևանի մշակույթի պետական քոլեջի տնօրեն։

1995 -1999 թթ. եղել է ՀՀ ազգային ժողովի պատգամավոր, ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ 2007 թվականից Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունում եղել է բազմաթիվ նախագծերի պրոդյուսեր՝ «Տարեմուտի երեկո 2008», «Երկու աստղ» եւ այլն։ 2008-2009թթ. եղել է «Մանկական Եվրատեսիլ» եւ «Նոր ալիք» երգի միջազգային մրցույթների Հայաստանը ներկայացնող պրոդյուսեր, նաև ընդգրկվել է Հանրային խորհրդի «Կրոնի, սփյուռքի եւ միջազգային ինտեգրման» հանձնաժողովում։ Հյուրախաղերով եղել է աշխարհի 40 երկրներում։

loading...