Այսօր Արմեն Հովհաննիսյանի ծննդյան օրն է

Այսօր Արմեն Հովհաննիսյանի ծննդյան օրն է

17:05 30 Հնս, 2018

Այսօր զոհված կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի ծննդյան օրն է. Արմեն Հովհաննիսյանն այսօր կդառնար 24 տարեկան:

2014-ի հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը՝ ժամը 23:50-ից մինչև 00:15-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում արձանագրվել են հակառակորդի դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր: Ադրբեջանցիները գիշերը հարձակվել են մեծ խմբով, սակայն Արմենը նկատել է դիվերսանտներին, զգուշացրել մեր զինվորներին և սկսել դիմադրությունը:

Նույնիսկ ծանր վիրավոր վիճակում նա չի ընկրկել և շարունակել է դիմադրությունը: Դա հայկական ուժերին հնարավորություն է տվել արագ կազմակերպվել և դեն շպրտել թշնամուն, պատճառելով մեծ քանակի կորուստներ:

Արմեն Հովհաննիսյանը ծնվել է 1994-ի հունիսի 30-ին: Ընտանիքում միակ որդին էր, ուներ երեք քույր: Ընտանիքը ապրում է Երևանի Ավան վարչական շրջանում: Մինչև զորակոչվելը սովորում էր Մշակույթի պետական քոլեջի վերջին կուրսում: Զբաղվում էր քանդակագործությամբ և աշխատում կահույքի արտադրամասում: Պատրաստվում էր դառնալ օպետատոր: Ծառայությունը ավարտելուց հետո պատրաստվում էր շարունակել ուսումը:

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրամանով Արմեն Հովհաննիսյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով:

loading...