5 մթերք, որոնք խորհուրդ չի տրվում տաքացնել

Որոշ մթերքներ տաքացնել խորհուրդ չի տրվում՝ համարվում է, որ կրկնակի ջերմային մշակման դեպքում դրանց մեջ առաջանում են օրգանիզմի համար վնասակար նյութեր։

Միս

Կրկնակի տաքացման դեպքում մսի համը վատանում է, բայց դա չէ գլխավոր խնդիրը՝ մսի մեջ քայքայվում են հեշտ յուրացվող սպիտակուցները,  որոնց առկայությունն է  հենց այդ մթերքը օգտակար  դարձնում։  Այդ սպիտակուցների կորստից միսը վերածվում է շատ ծանրամարս մթերքի։

Սունկ

Սնկերի կրկնակի ջերմային մշակումը վտանգավոր է նույն պատճառով, ինչ մսինը։

Բազուկ

Եփած բազուկի կրկնակի ջերմային մշակումն ամբողջովին բանջարեղենին զրկում է դրա վիտամիններից։ Բազուկը պարունակում է B, P, PP վիտամիններ, ֆոլաթթու, բջջանյութ, մագնիում, կալիում, յոդ, մարգանեց, երկաթ, ռուբիդիում, ցեզիում  ու մի շարք այլ սննդարար բաղադրիչներ, դրա համար էլ թարմ կամ քիչ ջերմային մշակման ենթարկված բազուկի գործածումը չափազանց օգտակար է սրտանոթային համակարգի համար։ Բայց բազուկը երկար եփել, ու առավել ևս կրկնակի ջերմային մշակման ենթարկել խորհուրդ չի տրվում։

Կարտոֆիլ

Գիտնականների խոսքով՝ կարտոֆիլը կրկնակի տաքացման դեպքում կորցնում է իր համային հատկանիշների ու օգտակարության զգալի մասը։ Բարձր ջերմաստիճանի ազդեցության տալ քայքայվում է կարտոֆիլի մեջ պարունակվող կրախմալը, ինչը ոչ միայն կարտոֆիլին զրկում է սննդարարությունից, այլև կարող է բացասաբար ազդել մարդու առողջության վրա։ Նշենք, որ մասնագետները խորհուրդ են տալիս գործածել եփած կարտոֆիլ ու խուսափել տապակածից։

Ձու

Ձվածեղը տաքացնել նույնպես խորհուրդ չի տրվում, քանի որ դա ոչնչացնում է օգտակար միկրոէլեմենտները , նաև նպաստում տաքացրած ձվային կերակրատեսակներում թույների ու նույնիսկ քաղցկեղածինների գոյացմանը։

ԱՎԵԼԻՆ