Երևանի ավագանու նիստը՝ ուղիղ

Մեկնարկել է Երևան քաղաքի ավագանու 3-րդ նստաշրջանի 5-րդ նիստը։

Օրակարգում ընդգրկված է 8 հարց, որից 5-ը վերաբերում են բնակարան նվիրաբերելուն։

Քննարկվելու է նաև Եվրոպական Միության «Համայնքի ղեկավարներ հանուն տնտեսական զարգացման» նախաձեռնությանը միանալու հարցը, ինչպես նաև Երևան համայնքի սեփականություն համարվող 50 տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող ՓԲԸ-ների կողմից 2017 թ․-ի տարեկան գործունեության արդյունքներով առաջացած զուտ շահույթի բաշխման ուղղությունները և Երևանի բյուջե վճարման ենթակա շահութաբաժինների չափերը հաստատելու մասին հարցը։

ԱՎԵԼԻՆ