Փարիզի աճուրդում Մոցարտի՝ 578 հազար դոլարով վաճառվող ձեռագրի համար գնորդ չի գտնվել

Փարիզի աճուրդում Մոցարտի՝ 578 հազար դոլարով վաճառվող ձեռագրի համար գնորդ չի գտնվել

19:03 21 Հնս, 2018

Չորեքշաբթի օրը Փարիզում տեղի ունեցած աճուրդի ժամանակ վաճառքի էր հանվել կոմպոզիտոր Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի «Ֆիգարոյի ամուսնությունը» օպերայից կոմպոզիցիաներից մեկի բնօրինակ ձեռագիրը, հայտնում են արեւմտյան ԶԼՄ-ները:
Նշվում է, որ չորս էջանոց ձեռագրի համար, որը 578 հազար դոլար է գնահատվել, գնորդներ չեն գտնվել:

Ձեռագիրը վաճառքի էր հանվել 3 տարի առաջ սկանդալային կերպով փակված Aristophil ներդրումային հիմնադրամի հավաքածուի մասշտաբային վաճառքի կապակցությամբ: Փլուզված հիմնադրամն իր ներդրողներին զրկել էր գրեթե 1 մլրդ դոլարից, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:

loading...