Արարատի մարզում «Ուրալ»-ի շրջվելու հետևանքով 5 զինծառայող է վիրավորվել

Արարատի մարզի Լանջանիստի ոլորաններում հունիսի 19-ին պաշտպանության նախարարությանը պատկանող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենա է շրջվել: Վիրավոր զինծառայողները տեղափոխվել են Վեդու բժշկական կենտրոն:

Վեդու բժշկական կենտրոնի տնօրեն Մելքոն Տալոյանը տեղեկացրել է, որ իրենք առաջին օգնություն են ցուցաբերել 5 զինծառայողի: «Զինվորներից մեկը ստացել էր ողնաշարի վնասվածք: Զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում»,-ասաց նա:

Մելքոն Տալոյանը նշեց, որ վիրավոր զինծառայողները բուժումը կշարունակեն «Մուրացան» կենտրոնական զինվորական հոսպիտալում:

 ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ասել է, որ վթարի հետևանքով վիրավորված զինծառայողները թեթև վնասնվածքներ են ստացել: Նրանք ժամկետային զինծառայողներ են և սպաներ:

ԱՎԵԼԻՆ