Նվեր Ծառուկյանն ուսումը ստանալով անվճար համակարգում այսպես, թե այնպես մինչև 2021 թվականն ունի տարկետման իրավունք. Իվետա Տոնոյան

Նվեր Ծառուկյանն ուսումը ստանալով անվճար համակարգում այսպես, թե այնպես մինչև 2021 թվականն ունի տարկետման իրավունք. Իվետա Տոնոյան

10:45 19 Հնս, 2018

«Կայքերից մեկում տարածված այն տեղեկատվությունը, թե Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը դիմել է կառավարությանը Գագիկ Ծառուկյանի որդուն՝ Նվեր Ծառուկյանի համար տարկետման իրավունքի խնդրանքով՝ ընդամենը ոչնչից մեծ աղմուկ բարձրացնելու անիմաստ ու ապարդյուն փորձ է»,-Մեզ հետ զրույցում նշեց Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը:

«Նվեր Ծառուկյանն ուսումը ստանալով անվճար համակարգում այսպես, թե այնպես մինչև 2021 թվականն ունի տարկետման իրավունք: Սակայն օրենքով սահմանված կարգով՝ ինչպես այլ մարզիկների և այլ մարզաձևերի ներկայացուցիչների համար՝ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը դիմել է կառավարություն»,- պնդեց Տոնոյանը և հավելեց. «Հերթական անգամ կոչ եմ անում լրատվամիջոցների իմ գործընկերներին՝ սենսացիոն նյութի որոնումներում չկորցնել մասնագիտական խիղճը և տեղեկատվությունը ճշտել հրապարակելուց առաջ, այլապես ինչպես միշտ հայտնվելու են ծիծաղելի վիճակում»։

loading...