«Ցավդ տանեմ». Ռազմիկ Հովհաննիսյան. (տեսանյութ)

«Ցավդ տանեմ». Ռազմիկ Հովհաննիսյան. (տեսանյութ)

10:00 15 Հնս, 2018

Ռուսաստանաբնակ երգիչ Ռազմիկ Հովհաննիսյանը հանդիսատեսի դատին նոր երգ է հանձնել: «Ցավդ տանեմ» երգը չնայած կարճ ժամանակին՝ հասցրել է սիրվել հանդիսատեսի կողմից: Երգի երաժշտության հեղինակը հենց ինքը՝ Ռազմիկ Հովհաննիսյանն է:Երգիչն ապրելով Ռուսաստանում՝ նշում է, որ Հայաստանի և Ռուսաստանի իր հանդիսատեսի միջև տարբերություն չի զգում. «Նրանք միշտ ջերմ  են»:  

Ռազմիկի խոսքով՝ արտիստը տարբեր կերպ է ներկայանում. «Հայրենի հողում ավելի վստահ է անում ամեն բան, իսկ օտարության մեջ քաջալերման կարիք է զգացվում»։

Նա խոստովանում էոր օտար հողում կայանալը հեշտ չէ, բավականին փորձություններ է հաղթահարում այդ ճանապարհն անցնելու ընթացքում, սակայն չի հուսահատվում և շարժվում է առաջ:

Ռազմիկը տիպիկ հայ տղամարդ է, ով իր կյանքի ձեռքբերումը համարում է իր ընտանիքը

Երգիչը հանդիսատեսին վստահեցրեց, որ շարունակելու է աշխատել, ստեղծելով բարձր տրամադրություն:

«Հանդիսատեսս կարող է սպասել նոր երգի, տեսահոլովակների ծնունդի, քանի որ կան շատ մտահղացումներ, որոնց վրա այժմ աշխատում ենք, և շուտով կհանձնենք նրանց դատին»,-ասա նա:

loading...