Հայաստանի առաջատար լրատվամիջոցների լրագրողները վկայականներ են ստացել ռուսերեն լեզվի դասընթացների հաջող ավարտի վերաբերյալ

Հայաստանի առաջատար լրատվամիջոցների լրագրողները վկայականներ են ստացել ռուսերեն լեզվի դասընթացների հաջող ավարտի վերաբերյալ

21:08 14 Հնս, 2018

2018 թ. Հունիսի 8-ին Երեւանում Ռուսաստանի գիտության եւ մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ հայաստանյան առաջատար լրատվամիջոցների լրագրողներին ռուսերեն լեզվի դասընթացների ավարտական վկայագրերի հանձման հանդիսավոր արարողությունը:

Չորսամսյա դասընթացները համատեղ կազմակերպվել էին Երեւանում Ռուսաստանի գիտության եւ մշակույթի կենտրոնի ու  «Պոստ Սկրիպտում» մամուլի կենտրոնի կողմից:

Լրագրողներին շնորհավորեցին Երեւանում Ռուսաստանի գիտության եւ մշակույթի կենտրոնի տնօրեն Սերգեյ Ռիբինսկին եւ «Պոստ Սկրիպտում» մամուլի կենտրոնի ղեկավար Վանիկ Էլիզբարյանը, ով կարեւորեց ռուսաց լեզվի իմացությունը եւ հույս հայտնեց, որ դասընթացների ընթացքում ձեռք բերված գիտելիքները կբարձրացնեն աշխատանքի արդյունավետությունը:

 

loading...