Գնացինք հայկական ռեստորան, Զլատանը խորոված կերավ, իսկ հետո 3 գոլ խփեց «Սենթ Էթյենին». Մխիթարյան

Գնացինք հայկական ռեստորան, Զլատանը խորոված կերավ, իսկ հետո 3 գոլ խփեց «Սենթ Էթյենին». Մխիթարյան

22:30 13 Հնս, 2018

Լոնդոնի «Արսենալի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատմել է «Մանչեսթեր Յունայթեդում» նախկին թիմակից Զլատան Իբրահիմովիչի մասին մի պատմություն, որը ոչ ոք մինչև այժմ չի իմացել։ Այս մասին գրում է Sports.ru-ն:

«Մի անգամ Մանչեսթերում Իբրահիմովիչի հետ գնացինք հայկական ռեստորան։ Զլատանը խորոված կերավ, իսկ երկու օր հետո Եվրոպայի լիգայում երեք գոլ խփեց «Սենթ Էթյենին»»,- նշել է նա:

Մխիթարյանն անդրադարձել է նաև իր երազանքների մասին հարցին: «Քիչ են երազանքներս։ Ամեն անգամ, երբ իրականացնում եմ մի երազանքս, վերածնվում է մյուսը։ Ես երբեք կանգ չեմ առնում ու չեմ բավարարվում ձեռքբերածով։ Առաջին երազանքս լավ մարդ լինելն է, երկրորդը՝ ընտանիքն ու երեխաները։ Մնացածը դրանց հետ կգան։

Այն ավտոմեքենան, որի մասին երազել եմ, արդեն ունեմ՝ Lamborghini Aventador։ Ամենօրյա ավտոմեքենաս Mercedes GLA–ն է։

Ինձ համար աշխարհի ամենալավ քաղաքը Երևանն է։ Հայաստանում խորհուրդ կտամ լինել Խոր Վիրապում, Գառնի-Գեղարդում և Ղարաբաղում»,– հավելել  է Մխիթարյանը:

loading...