Նիկոլ Փաշինյանը վարչապետի խորհրդական եւ արարողակարգի պատասխանատու է նշանակել

Նիկոլ Փաշինյանը վարչապետի խորհրդական եւ արարողակարգի պատասխանատու է նշանակել

14:20 13 Հնս, 2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր նշանակումներ է կատարել: Նրա որոշմամբ՝ հասարակական հիմունքներով վարչապետի խորհրդական է նշանակվել Վարազդատ Կարապետյանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության կայքից:

Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Վարազդատ Կարապետյանին նշանակել վարչապետի խորհրդական՝ հասարակական հիմունքներով»:

Փաշինյանի մեկ այլ որոշմամբ էլ Ալեքսանդր Մխիթարյանը նշանակվել է վարչապետի արարողակարգի պատասխանատու:

Միաժամանակ, վարչապետի որոշմամբ՝ իր դիմումի համաձայն Շամամ Հարությունյանն ազատվել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից: Նախարարի տեղակալ է նշանակվել Սմբատ Սաիյանը:

 

loading...