Վարչարարության նոր կարգ տնտեսվարող սուբյեկտների համար

Վարչարարության նոր կարգ տնտեսվարող սուբյեկտների համար

14:11 13 Հնս, 2018

Պետեկամուտների կոմիտեն (ՊԵԿ) տնտեսվարող սուբյեկտների համար վարչարարության նոր կարգ է սահմանել: Այս մասին տեղեկացնում է ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը:

Հիմք ընդունելով «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքի 7-րդ հոդվածի դրույթները՝ միատեսակ փաստական հանգամանքների վերաբերյալ միեւնույն վարչարարությունն իրականացնելու օրենքով վերապահված հայեցողական լիազորության շրջանակում, հարկային մարմինն այսուհետ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով հարկային մարմնի քննությանը ենթակա գործերով՝ մեկ տարվա ընթացքում տնտեսվարող սուբյեկտների կողմից առաջին անգամ վարչական իրավախախտում կատարելու պարագայում կիրառելու է տվյալ հոդվածի սանկցիայով նախատեսված նվազագույն տուգանքը՝ անկախ այն հանգամանքից՝ անձը ներկայացել է գործի քննությանը կամ պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքներ ներկայացրել է, թե՝ ոչ:

Վարչարարության նոր կարգից շեղումների դեպքում տնտեսվարող սուբյեկտների պաշտոնատար անձինք այդ մասին կարող են տեղեկացնել ՊԵԿ աշխատակազմի իրավաբանական վարչությանը:

Կոմիտեն տեղեկացնում է նաեւ, որ վարչական տուգանքների վճարումներն անհրաժեշտ է կատարել բացառապես անկանխիկ եղանակով՝ համապատասխան վճարային համակարգերի միջոցով:

loading...