Մարդաբանն ապագայի «իդեալական» կնոջ կերպար է ստեղծել

Մարդաբանն ապագայի «իդեալական» կնոջ կերպար է ստեղծել

11:45 13 Հնս, 2018

Բիրմինգհեմի համալսարանի մարդաբաններից Էլիս Ռոբերթսը մշակել է «իդեալական» կնոջ կերպարը, որը զրկված է բոլոր էվոլյուցիոն մարդկային «թերություններից», հաղորդում է Newsweek ամսագիրը:

Այս գիտական աշխատանքում պրոֆեսորն իր ստեղծագործության համար կենդանիների թագավորությունից ամենալավն է վերցրել: «Իդեալական կնոջ» կերպարը ստեղծվել է հատուկ փաստագրական ֆիլմի համար, որում նկարագրված են կատարյալ մարդու ստեղծման հեռանկարները:

Նշվում է, որ մարդու մաշկի փոխարեն գեղեցիկ սեռի ներկայացուցչի համար  մարդաբանը ընտրել է սողունի մաշկը: Կատարյալ կնոջ  շնչառական համակարգը թռչունների նման է, իսկ ականջները՝ ինչպես չղջիկներինը:

loading...