Խորհրդարանը շարունակում է աշխատանքը. քվեարկվում են նախօրեին քննարկված օրինագծերը (ուղիղ)

Խորհրդարանը շարունակում է աշխատանքը. քվեարկվում են նախօրեին քննարկված օրինագծերը (ուղիղ)

10:27 13 Հնս, 2018

Հայաստանի Ազգային ժողովն այսօր՝ հունիսի 13-ին, շարունակում է իր աշխատանքը: Նշենք, որ նախօրեին պատգամավորները հասցրեցին քննարկել օրակարգում ընդգրկված 16 հարցերից 15-ը:

Այսօր խորհրդարանը ձեռնամուխ կլինի ՀՀ 2017 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկմանը:

Նշենք, որ նախօրեին քննարկված օրինագծերի թվում էին Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2017 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին, «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցերը:

loading...