Արաս Օզբիլիսը վերադարձել է «Բեշիկթաշ»

Արաս Օզբիլիսը վերադարձել է «Բեշիկթաշ»

16:45 12 Հնս, 2018

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը Տիրասպոլի «Շերիֆից» վերադարձել է թուրքական «Բեշիկթաշ», հաղորդում է մոլդովական ակումբի մամուլի ծառայությունը։ Օզբիլիսի տրանսֆերային իրավունքը պատկանում է ստամբուլյան ակումբին, իսկ «Շերիֆում» հանդես էր գալիս վարձակալությամբ։

«Շերիֆը» շնորհակալություն է հայտնել Օզբիլիսին եւ մաղթել հաջողությունները։

Օզբիլիսը «Շերիֆին» միացել էր այս տարվա ձմռանը։ Մոլդովայի առաջնությունում նա մասնակցեց 4 հանդիպման։

loading...