Ռոհանին չի հանդիպի Թրափմի հետ ԿԺԴՀ-ի գագաթնաժողովի ձեւաչափով

Ռոհանին չի հանդիպի Թրափմի հետ ԿԺԴՀ-ի գագաթնաժողովի ձեւաչափով

15:45 12 Հնս, 2018

Իրանի նախագահ Հասան Ռուհանիի հանդիպումը իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ անհնար է եւ չի կայանա՝ չնայած ԱՄՆ նախագահի՝ ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ տեղի ունեցած գագաթնաժողովին, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության կոմիտեի ներկայացուցիչ Հոսեյն Նաքվի Հոսեյնին:

«ԱՄՆ-ն խզել է Իրանի հետ հարաբերությունները, նրանք դուրս են եկել միջուկային համաձայնագրից եւ կրկին պատժամիջոցներ են սահմանել Իրանի նկատմամբ… ես կարծում եմ, որ խոսել Ռոհանիի եւ Թրամփի հանդիպման մասին, ինչպես Կիմ Չեն Ընի հետ գագաթնաժողովն էր, բացարձակապես անհնար է, եւ դա տեղի չի  ունենա»,- հայտարարել է Նաքվի Հոսեյնին:

Նա նշել է, որ Իրանը հետեւել է համաձայնագրին: Պատգամավորը հավելել է, որ ԿԺԴՀ-ն պետք է «զգոն լինի» ԱՄՆ իշխանությունների հետ, քանի որ նրանք փոփոխամտություն են ցուցաբերում:

«Հյուսիսային Կորեան պետք է զգոն լինի ԱՄՆ-ի հետ, քանի որ նրանք չեն պահում իրենց խոստումները, դրամ ամենամեծ ապացույցը միջուկային գործարքից (Իրանի) դուրս գալն էր: Երկար բանակցություններից եւ միջազգային համաձայնության հասնելուց հետո Վաշինգտոնը դուրս եկավ դրանից»,- ասել է պատգամավորը՝ նշելով, որ ԱՄՆ-ն չի կարող յուրաքանչյուր պահի չհետեւել իր խոստումներին:

loading...