Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ անդամները հարգանքի տուրք են մատուցել Անդրանիկ Մարգարյանի հիշատակին (լուսանկարներ)

Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ անդամները հարգանքի տուրք են մատուցել Անդրանիկ Մարգարյանի հիշատակին (լուսանկարներ)

14:40 12 Հնս, 2018

ՀՀ նախկին վարչապետ, ՀՀԿ նախագահ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրվա առթիվ այսօր՝ հունիսի 12-ին, ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ անդամները Կոմիտասի անվան Պանթեոնում հարգանքի տուրք են մատուցել; նրա հիշատակին:

Պանթեոնում էին, մասնավորապես, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Ծաղկադրման արարողությունից ու հիշատակի խոսք-ելույթներից առաջ տեղի ունեցավ հոգեհանգստի կարգ՝ ի հիշատակ Անդրանիկ Մարգարյանի:

Նշենք, որ այսօր լրանում է Անդրանիկ Մարգարյանի մահվան 11-րդ տարելիցը: Նա վարչապետ է եղել 2000 թվականից մինչև 2007 թվականը: Անդրանիկ մարգարյանի մահից հետո վարչապետ է դարձել Սերժ Սարգսյանը:

Լուսանկարնեը՝ Aysor.am-ից:

 

 
loading...