ԱԻ նախարարը հանձնարարեց վերահսկել արտադրական վտանգավոր օբյեկտների տեխնիկական և հրդեհային անվտանգությունը

ԱԻ նախարարը հանձնարարեց վերահսկել արտադրական վտանգավոր օբյեկտների տեխնիկական և հրդեհային անվտանգությունը

12:45 12 Հնս, 2018

Հունիսի 11-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանն աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց ՀՀ ԱԻՆ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի և «Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության» տեսչության աշխատակիցների հետ:

«Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենը նախարար Ռոստոմյանին ներկայացրեց ՊՈԱԿ-ի ընթացիկ աշխատանքների մանրամասները, խնդիրներն ու դրանց լուծման ուղիները: Նախարարն անդրադարձավ ՊՈԱԿ-ի սպասարկման ոլորտներին, նոր կանոնակարգերի մշակման գործընթացին, ինչպես նաև օրենսդրական դաշտի բարեփոխման նախագծերին: Քննարկվեցին նաև նոր ԱՎՕ-ների (արտադրական վտանգավոր օբեյկտ)՝ ռեեստրում գրանցելու, մասնագետների վերապատրաստման հետ կապված հարցերը:

Հ. Ռոստոմյանը ևս մեկ անգամ «Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության» տեսչության պետին հանձնարարեց ուսումնասիրել Երևանում տեղակայված գազալցակայանների տեխնիկական և հրդեհային անվտանգության վիճակն ու համապատասխանությունը սահմանված չափորոշիչներին:

Գերատեսչության ղեկավարը լսեց նաև աշխատակիցներին հուզող հարցերը և տվեց մի շարք հանձնարարականներ՝ աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու վերաբերյալ:

 

 

loading...