Զիդան. Չեմ մտածել Ֆրանսիայի հավաքականը գլխավորելու մասին

Զիդան. Չեմ մտածել Ֆրանսիայի հավաքականը գլխավորելու մասին

12:15 12 Հնս, 2018

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացած ֆրանսիացի Զինեդին Զիդանը կարիերայի հետագայի մասին ծրագրեր առայժմ չունի:

«Չեմ մտածել Ֆրանսիայի հավաքականը գլխավորելու մասին: Հիմա գլխավորը Ֆրանսիայի հավաքականին աջակցելն է աշխարհի առաջնությունում: Առայժմ դադար է իմ կարիերայում: Կերկրպագեմ Ֆրանսիայի հավաքականին: Մենք շատ ենք ցանկանում տեսնել մեր հավաքականի երկրորդ տիտղոսը աշխարհի առաջնություններում»,- 1998թ. աշխարհի չեմպիոնի խոսքը մեջբերում է L’Equipe-ը:

Հունիսի 14-ից հուլիսի 15-ը Ռուսաստանում անցկացվելիք աշխարհի առաջնության խմբային փուլում Ֆրանսիայի հավաքականը հունիսի 16-ին Կազանում կխաղա Ավստրալիայի, հունիսի 21-ին Եկատերինբուրգում՝ Պերուի, հունիսի 26-ին Մոսկվայի «Լուժնիկի» ստադիոնում՝ Դանիայի հետ:

loading...