Աննա Սեմենովիչը կրծքի ուռուցքի հեռացման վիրահատության է ենթարկվել

Աննա Սեմենովիչը կրծքի ուռուցքի հեռացման վիրահատության է ենթարկվել

11:45 12 Հնս, 2018

Աննա Սեմենովիչը ենթարկվել է կրծքի հեռացման վիրահատության, հայտնել է«Դնին»։ 38-ամյա երգչուհին հայտնվել է հիվանդանոցում, որտեղ նա ենթարկվել է կրծքի վիրահատության։ Հնչում են նաև ենթադրություններ, որ այդ ամենն իմպլանտատների պատճառով է։

Պարզվել է, որ նորագոյացությունը բարորակ էր ու այն հնարավոր էր հեռացնել։ Վիրահատությունն իրականացրել է հայտնի պլաստիկ վիրաբույժ։ Աննա Սեմենովիչին արդեն դուրս են գրել հիվանդանոցից։ Նրա առողջության համար մտավախություններ չկան։ Բացի դրանից լրագրողները վստահեցնում են, որ «ամենաթանկարժեքը փրկված է»։ Բարորակ ուռուցքի զարգացման պատճառներից կարող էին լինել կրծքի իմպլանտները։

Ընդ որում մինչ այդ երգչուհին բազմիցս հերքել էր բոլոր ենթադրություններն այն մասին, որ իր շքեղ կազմվածքը վիրաբույժների տքնաջան աշխատանքի արդյունքն է, այլ ոչ թե բնության պարգևը։ Ավելին՝ Աննա Սեմենովիչի փիառ տնօրենն առհասարակ հերքում է իր խնամակալի հոսպիտալացման փաստը։

Հիշեցնենք, ո րերգչուհին սկսել է իր կարիերան որպես չմշկասահորդուհի։ Բայց 21 տարեկանում Սեմենովիչը ստիպված է եղել հեռանալ սպորտից մենիսկի վնասվածքի պատճառով։ 23 տարեկանում Աննան քասթինգ է անցել «Блестящие» խմբի համար, որի կազմում ելույթ է ունեցել 4 տարի։ Հիմա նա մեներգչուհի է։

loading...