Տրված է ԱԴԱՄԻ Մեդիա մրցանակ 2018-ի հայտերի ընդունման մեկնարկը (տեսանյութ)

Տրված է ԱԴԱՄԻ Մեդիա մրցանակ 2018-ի հայտերի ընդունման մեկնարկը (տեսանյութ)

19:40 11 Հնս, 2018

Արևելյան Եվրոպայում մշակութային բազմազանության համար հանձնվող ԱԴԱՄԻ Մեդիա մրցանակ 2018-ի հայտերի ընդունման մեկնարկը տրված է: Մրցույթն անցկացվում է Արևելյան գործընկերության երկրների ՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի լրագրողների, կինոռեժոսորների և մեդիափորձագետների համար:

Նորարար փորձարարական արվեստի կենտրոնում անցկացվող Մեկ կադր կարճ ֆիլմերի միջազգային փառատոնի ժամանակ Վրաստանից այցելած ԱԴԱՄԻ Մեդիա Մրցանակաբաշխության կապերի և հաղորդակցության համակարգող Նատիա Կոբերիձեն ներկայացրել է մրցույթի և մրցանակաբաշխության վերաբերյալ մանրամասներ:

loading...