Մխիթարյանը նշել է աշխարհի առաջնության ֆավորիտներին

Մխիթարյանը նշել է աշխարհի առաջնության ֆավորիտներին

17:45 11 Հնս, 2018

Հայաստանի հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Բարսելոնա»-ի լեգենդ Չավիի հետ հյուրընկալվել էր «Альфа-Банк»-ին և ուղիղ եթերում պատասխանեց երկրպագուների հարցերին:

— Ո՞ր հավաքականներն են Մունդիալ-2018-ի ֆավորիտները:

— Բոլոր թիմերն էլ շատ լավ պատրաստվել են: Բացահայտ ֆավորիտ չկա: Ինձ համար ֆավորիտներն Իսպանիայի, Ֆրանսիայի և Արգենտինայի հավաքականներն են:

Չավին, իր հերթին, պատասխանելով նույն հարցին նշեց, որ ֆավորիտները շատ են՝ Գերմանիա, Բրազիլիա, Իսպանիա, Արգենտինան Մեսսիի հետ, Պորտուգալիան Ռոնալդուի հետ: Նա նաև նշեց, որ Բելգիան կարող է անակնկալներ մատուցել, իսկ Ֆրանսիան, նույնպես, շատ ուժեղ թիմ ունի

loading...