ԶԼՄ-ները պատմել են Թրամփի՝ կարեւոր փաստաթղթերը պատռելու սովորության մասին

ԶԼՄ-ները պատմել են Թրամփի՝ կարեւոր փաստաթղթերը պատռելու սովորության մասին

10:40 11 Հնս, 2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հատուկ օգնականներ է ունեցել, որոնք զբաղվում էին պատռված թղթերը վերականգնելով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Politico-ն:

Թրամփը սովորություն ունի պատռել բոլոր այն փաստաթղթերը եւ թղթերը, որոնց հետ նա այլեւս գործ չի ունենալու: Սակայն, ԱՄՆ օրենսգրքի համաձայն, Սպիտակ տունը պետք է պահի ցանկացած փաստաթուղթ, զեկույց, նամակ եւ այլ փաստաթղթեր եւ դրանք ուղարկի Միացյալ Նահանգների Ազգային արխիվ:

Նախագահի սովորությունը հաղթահարելու բազմաթիվ անհաջող փորձերից հետո Սպիտակ տանը օգնական էր հայտնվել, որը հավաքում եւ վերականգնում էր պատռված փաստաթղթերը: Պաշտոնապես այս հաստիքը կոչվում էր «զեկույցների կառավարման վերլուծաբան»՝ տարեկան գրեթե 66 հազար դոլար աշխատավարձով:

Ինչպես Politico-ին տված հարցազրույցում պատմել է Սոլոմոն Լերթին, ով այս պաշտոնը զբաղեցրել էր եւ պետական ծառայություն էր իրականացրել մոտ 30 տարի, իր կարյերայի ընթացքում նման բան դեռ չէր տեսել: Այս տարվա գարնանը Լերթին ազատվել էր ծառայությունից՝ առանց պատճառները բացատրելու, իսկ  նախագահի աշխատակազմում հրաժարվել էին մեկնաբանել ստեղծված իրավիճակը:

loading...