Հնագետները նապոլեոնյան պատերազմների ժամանակաշրջանի գերեզմաններ են հայտնաբերել

Հնագետները նապոլեոնյան պատերազմների ժամանակաշրջանի գերեզմաններ են հայտնաբերել

10:19 11 Հնս, 2018

Աճյունները հայտնաբերվել են Վիեննայի մոտակայքում գտնվող գյուղատնտեսական դաշտերում: Համարվում է, որ դրանք պատկանում են 1809 թվականի Վագրամի ճակատամարտում զոհված զինվորներին, հաղորդում է My Planet-ը: Պատմական աղբյուրների համաձայն՝ այդ ժամանակ սպանվել էր շուրջ 55 հազար ֆրանսիացի եւ ավստրիացի զինվոր, որոնց մեծ մասը թաղվել էր անմիջապես ռազմի դաշտում:

Հետազոտության ամենաուշագրավ իրերից են զինվորական համազգեստի կոճակները: Զինվորների մեծ մասը թաղվել է լիարժեք համազգեստով, բայց կտորը ժամանակի ընթացքում քայքայվել է, իսկ կոճակները մնացել են: Դրանց շնորհիվ կարելի է պարզել  զինվորների զորքերի տեսակը, կոչումը եւ ազգը:

Գերեզմաններից 50 կմախք է դուրս բերվել, որոնց մեծ մասը պատկանում է 16-30 տարեկան պատանիների եւ տղամարդկանց: Ըստ մարդաբանների՝ ոսկորները վկայում են այն մասին, որ զինվորները տառապում էին վիտամին C-ի պակասից եւ վերջույթների բորբոքմամբ՝ տեղից տեղ երկարատեւ եւ ծանր տեղափոխումներից:

loading...