Թրամփը G7-ի գագաթաժողովում առաջարկել է առանց մաքսատուրքի գոտի ստեղծել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ G7-ի գագաթաժողովում նա իր գործընկերներին առաջարկել է  առանց մաքսատուրքի գոտի ստեղծել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Այո, ես բարձրացրեցի այս հարցը: Ոչ մի մաքսավճար, ոչ մի խոչընդոտ եւ ոչ մի սուբսիդիա… Դա կլինի վերջնական նպատակը, ես չգիտեմ, կգործի դա, թե ոչ, բայց ես առաջարկել եմ», – լրագրողներին ասել է Թրամփը:

Նա նաեւ հավելել է, որ ֆինանսական համալսարաններում կատարյալ առեւտրի հենց նման մոդել են դասավանդում: Թե ինչպես են իր առաջարկին արձագանքել իր զրուցակիցները, Թրամփը չի հաղորդել:

ԱՄՆ նախագահը հնարավոր է համարել Կանադայի եւ Մեքսիկայի հետ առանձին համաձայնագրերի ստորագրումը:

«Եթե համաձայնագիրը չկնքվի, դա շատ վատ կլինի Կանադայի համար, եւ դա շատ վատ կլինի Մեքսիկայի համար»: Նրա վավերականության ժամկետը մոտենում է ավարտին», – Կանադայից Սինգապուր մեկնելուց առաջ մամուլի ասուլիսում ասել է Թրամփը:

ԱՎԵԼԻՆ