Անգրագետ և ապաշնորհ ռեժիսորը թատրոն չի կարող ղեկավարել.Ռոբերտ Հակոբյան

Անգրագետ և ապաշնորհ ռեժիսորը թատրոն չի կարող ղեկավարել.Ռոբերտ Հակոբյան

18:15 9 Հնս, 2018

Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստի ղեկավարի պատվավոր պաշտոնը զբաղեցնելու համար պայքարում են Ալեքսանդր Գրիգորյանի դուստրը՝ ռեժիսոր Նորա Գրիգորյանը, և դերասան Ռոբերտ Հակոբյանը: Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Ռոբերտ Հակոբյանը  1lur.am-ի հետ զրույցում ասաց, որ վերջին շրջանում իրողությունը խեղաթյուրող նյութեր են հրապարակվում, ինչպես օրինակ  «Գոլոս Արմենիի» թերթում այսօր լույս տեսած հոդվածը.

 
««Գոլոս Արմենիի» թերթում, այսօր նյութ է լույս տեսել գրված է, իբրև ես՝ Ռոբերտ Հակոբյանս մտել եմ թատրոնի տնօրենի մոտ և ներկայացնելով իմ թեկնածությունը՝ գեղարվեստի ղեկավարի պաշտոնում, սպառնացել եմ թե՝ Նիկոլ Փաշինյանի հարևանն եմ, իբրև նրա միջոցով խնդիրը կկարգավորեմ: Գեղարվեստական ղեկավարի թափուր տեղը՝ բանիմաց և գիտակ թեկնածուով լրացնելու մասին ես խոսել եմ դեռ երջանկահիշատակ Ալեքսանդր Գրիգորյանի մահվանից մեկ ամիս հետո: Ինչ խոսք, անգրագետ և ապաշնորհ ռեժիսորը թատրոն չի կարող ղեկավարել ու խոսքը անձի մասին չէ, այլ՝ ռեժիսորի գործոնի: Իսկ տվյալ հոդվածագրի՝ Սոնա Մելոյանի անհիմն և զրպարտության աստիճանի հասնող նյութի մասով կդիմեմ փաստաբանին՝ պատասխանատվության ենթարկելու առումով: Սոնա Մելոյանը կամ հրապարակայնորերն ներողություն կխնդրի, կամ էլ՝ օրենքով սահմանաված ձևով պատասխանատվության կենթարկվի»:
loading...