ՊԵԿ-ում քննարկվել են Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման հարցեր

ՊԵԿ-ում քննարկվել են Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման հարցեր

17:15 9 Հնս, 2018

Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման արդյունքում հայ-
իրանական սահմանին կպարզեցվեն մաքսային ընթացակարգերը, կդյուրացվեն
ուղևորների և տրանսպորտային միջոցների՝ սահմանահատման վրա ծախսվող
ժամանակը՝ նպաստելով երկու երկրների միջև ուղևորափոխադրումների և
ապրանքաշրջանառության ծավալների աճին:Հայտնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Պետական եկամուտների կոմիտեում ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել
Փաշայանը հանդիպել է Եվրոպական ներդրումային բանկի և Միավորված ազգերի
կազմակերպության զարգացման ծրագրի (UNDP) ներկայացուցիչների հետ:

Հանդիպմանն ամփոփվել են ՀՀ պետական սահմանի Բագրատաշեն, Բավրա և
Գոգավան անցման կետերի արդիականացում ծրագրի արդյունքները: Քննարկվել
են նաև հետագա համագործակցության ուղղությունները, մասնավորապես,
Մեղրիի սահմանային անցակետի վերակառուցման և արդիականացման ծրագրի
ընթացիկ իրավիճակն ու հեռանկարները:

ՊԵԿ նախագահի տեղակալ Մ. Փաշայանը կարևորելով ծրագրի՝ միջազգային չափանիշներին համահունչ իրականացումը՝ ընդգծել է, որ անհրաժեշտ է ներգրավել նաև երրորդ կողմ՝ ծրագրի նկատմամբ տեխնիկական վերահսկողություն իրականացնելու նպատակով:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել համագործակցությունը:

loading...