«ԾԱՌՈՒԿՅԱՆ» ԴԱՇԻՆՔԻ ԿԱՌԱՎԱՐՈւԹՅԱՆ ԿԱԶՄՈՒՄ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ԱՌԱՋԻՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

«ԾԱՌՈՒԿՅԱՆ» ԴԱՇԻՆՔԻ ԿԱՌԱՎԱՐՈւԹՅԱՆ ԿԱԶՄՈՒՄ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ԱՌԱՋԻՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

13:45 9 Հնս, 2018

Իմ Կոտայք ֆեյսբուքյան էջը գրում է. Էլեկտրաէներգիայի սակագինը 10 դրամով կնվազի սոցիալապես անապահով ընտանիքների համար: Այս մասին կառավարության նիստում ասաց էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը: Ինչպես գիտենք, վերջինս կառավարության կազմում ներկայացնում է «Ծառուկյան» դաշինքը:
Գագիկ Ծառուկյանի և նրա թիմի գործունեությունը բոլոր ոլորտներում շատ կարճ ժամանակահատվածում տալիս է իր դրական արդյունքները: Իրագործվում է սոցիալապես անապահով խավին աջակցելու առաջնահերթության խոստումը: Դրա վկայությունն է էլեկտրաէներգիայի գնի շուրջ տարվող հաջող բանակցությունները:
Մենք համոզված ենք, որ կառավարության մաս կազմող «Ծառուկյան» դաշինքը` ի դեմս Գագիկ Ծառուկյանի ջանք ու եռանդ չի խնայելու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բարելավելու և աղքատությունը նվազեցնելու համար:

Հուսանք, որ տարվող բանակցությունների արդյունքում առաջիկայում էլեկտրաէներգիան կնվազի բոլոր սպառողների համար:

Վստահ ենք, որ հաջորդը լինելու է գազի սակագնի նվազումը:

loading...