Ապատեղեկատվություն է և իմ խոսքի խեղաթյուրում. Վահե Էնֆիաջյանը Մերուժան Սիմոնյանի դիմումը հետ վերցնելու մասին

Ապատեղեկատվություն է և իմ խոսքի խեղաթյուրում. Վահե Էնֆիաջյանը Մերուժան Սիմոնյանի դիմումը հետ վերցնելու մասին

23:30 8 Հնս, 2018

Aysor.am-ը գրում է, որ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Մերուժան Սիմոնյանը հետ է վերցրել մանդատից հրաժարվելու մասին դիմումը:

 
«Որքանով տեղյակ եմ՝ նա այդ դիմումը հետ է վերցրել, ու նման խնդիր չկա։ Մանրամասները ճշտեք իրենից», – Aysor.am-ի հետ զրույցում ասել է «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը:
Տեղեկության իսկությունը պարզելու համար 1lur.am-ը կապ հաստատեց Վահե Էնֆիաջյանի հետ.«Ուզում եմ ասել, որ իսկզբանե Մերուժան Սիմոնյանի դիմումը ներկայացնելուց հետո, նաեւ իպաշտոնե, որպես խմբակցության քարտուղար, բազմաթիվ լրագրողներից զանգեր եմ ստացել` փորձել են պարզաբանումներ ստանալ, քանի որ անձամբ իր հետ չեն կարողացել կապ հաստատել, ես հորդորել եմ բոլոր լրագրողներին ու ասել` ստեղծված իրավիճակի հետ կապված լավագույնս կարող է պարզաբանում տալ միմիայն Մերուժան Սիմոնյանը: Եվ այսօր լրատվական կայքին, որից մի քանի անգամ ինձ զանգահարել են, պարզաբանել եմ հետեւյալ կերպ. Կապ հաստատեք պարոն Սիմոնյանի հետ, նա այն մարդն է, ով պետք է եւ կարող է պատասխանել ձեր հարցերին:
Ես լրագրողի հետ մասնավոր զրույցի ժամանակ, որը չի հնչել որպես հրապարակման ենթակա ինֆորմացիա, ասել եմ զուտ խոսակցությունների մակարդակով` տեղեկություններ եմ ստացել, որ պարոն Սիմոնյանը հետ է վերցրել դիմումը, սակայն լրատվամիջոցը որպես անհերքելի փաստ ներկայացրել է թե պարոն Սիմոնյանը հետ է վերցրել դիմումը, ինչն ասելու իրավական եւ բարոյական իրավունք ունի միայն պարոն Սիմոնյանը»:
Մեր ճշտող հարցին, թե ստացում է որ եղել է խոսակցություն, որը հրապարակման ենթակա չի եղել, պարոն Էնֆիաջյանը պատասխանեց.
«Այո, խոսակցության մակարդակով հնչածը ներկայացվել է որպես փաստ` խեղաթյուրված եւ այն էլ որպես հոդվածի վերնագիր: Հորդորում եմ, որ նման անհեթեթ իրավիճակից խոսափելու համար դիմել անձամբ Մերուժան Սիմոնյանին»,- եզրափակեց Վահե Էնֆիաջյանը:

 

loading...