Թե ինչ չի կարելի անել՝ կնոջ հետ շփվելիս

Թե ինչ չի կարելի անել՝ կնոջ հետ շփվելիս

16:01 9 Հնս, 2019

1․Երբեք մի օգտագործեք արտահայտությունը «անփոխարինելի մարդ չկա» ։ Հակառակ դեպքում Ձեզ փոխարինող կգտնեն և Դուք դրա մասին ոչինչ չեք էլ իմանա։

2․Երբեք հեռախոսով խոսելիս մի ասեք կնոջը, թե որքան գեղեցիկ է նա այսօր։ Նա չի հասկանա հումորը։

3․Երբեք մի ստեք չնչին և մանր հարցերում։ Պահպանեք ուժերը խոշոր ստերի համար։

4․Եթե որևիցե ավելորդ բան ունեք, երբեք դեն մի նետեք։ Նվիրեք դա կնոջը՝ թող ինքն էլ դեն նետի։

5․Երբեք մի հարցրեք նրա կարծիքը։ Նա ինքը կարտահայտվի։ Ի դեպ ամեն անգամ տարբեր մտքեր։

6․Երբեք մի զարմացեք և մի վշտացեք, եթե կինը նույն բանը կրկնում է մի քանի անգամ, սակայն այնպես, կարծես թե Դուք առաջին անգամ եք դրա մասին խոսում։ Բացի այդ , աշխատեք խուսափել անսպասելի իրավիճակներից․ հիշեք՝ լավագույն անակնկալը կնոջ համար դա այն է, ինչ Դուք պատմել եք նրան մեկ ամիս առաջ և կրկնում եք դա ամեն օր։ «Օրիորդի հիշողություն» արտահայտությունը օդից չի հայտնվել։

7․Երբեք կնոջը առիթ մի տվեք մտածելու, որ դուք ի վիճակի եք լվանալ սպասքը։

8․Երբեք  մի դիմեք կնոջը Ձեր մտերիմ ընկերոջ անունով, հատկապես՝ ընկերուհու։

9․ Չարժե կնոջն ուղարկել գարեջուր գնելու։ Լավագույն դեպքում նա «սխալ» գարեջուր կգնի։

10․ Երբեք մի ներկայացրեք տրամաբանական փաստարկներ։ Հիշեք՝ այս դեպքում Դուք ապուշ եք, իսկ փաստարկները՝ անկայուն։ Ավելի լավ է էմոցիոնալ ազդեցություն կիրառեք։

loading...