Ստեղծվել են «Բջնի-ամրոց» եւ «Սմբատաբերդ» պատմամշակութային արգելոցները

Ստեղծվել են «Բջնի-ամրոց» եւ «Սմբատաբերդ» պատմամշակութային արգելոցները

16:15 8 Հնս, 2018

Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 8-ի որոշմամբ ստեղծել է «Բջնի-ամրոց» եւ «Սմբատաբերդ» պատմամշակութային արգելոցները:

Հարցը ներկայացրեց Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը՝ նշելով, որ դրանց համար անհրաժեշտ տարածքները գտնվում են Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի Բջնի բնակավայրում եւ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Արտաբույնք բնակավայրում:

Այդ տարածքում են հանրապետական նշանակության 5-16-րդ դդ. Բջնի ամրոց համալիրը եւ 10-14-րդ դդ. Սմբատաբերդ ամրոցը:

Արգելոցների հետագա պահպանությունն ու շահագործումն իրականացվելու են «Պատմամշակութային արգելոց թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին հատկացված միջոցների հաշվին:

loading...